Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամի լիազորությունները դադարեցվել են

Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամի լիազորությունները դադարեցվել են
Պաշտոնական
10:56, 14 сентябрь 2021
Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Սուրեն Էյրամջյանի լիազորությունները դադարեցվել են, որի մասին կազմվել է արձանագրություն:

«Հիմք ընդունելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 20-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետը և 4-րդ մասը՝ դադարեցնել Իմ քայլը կուսակցությունների դաշինքի Երևան քաղաքի ընտրական ցուցակով ընտրված Երևան քաղաքի ավագանու անդամ Սուրեն Էյրամջյանի՝ ավագանու անդամի լիազորությունները»,-ասված է արձանագրության մեջ

Այս տարվա փետրվարին Էյրամջյանը ավագանու նիստի ժամանակ հայտարարել էր, որ ունի առողջական խնդիր, և որ 2019-ի մի ամբողջ նստաշրջան ստիպված էի բացակայել նիստերից: