Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Մարիամ Գալստյանն ընտրվեց Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամի պաշտոնում

Ասօր՝ սեպտեմբերի 14-ին, Ազգային ժողովում  շարունակվում է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամի թեկնածուի ընտրության հարցի քննարկումը: Հիշեցնենք, որ այդ պաշտոնում առաջադրվել էր Մարիամ Գալստյանի թեկնածությունը:

Ներկայացնելով քվեարկության արդյունքները՝ Հաշվիչ հանձնախմբի նախագահ Նարեկ Բաբայանը հայտարարեց. «Մրցութային խորհրդի հիման վրա Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամի թափուր պաշտոնում առաջադրվել էր Մարիամ Գալստյանի թեկնածությունը: ԱԺ 107 պատգամավորներից քվեարկությանը մասնակցել են 67-ը: Ձայները բաշխվել են հետևյալ կերպ՝ կողմ 66, դեմ՝ 1»:
Այսպիսով Մարիամ Գալստյանն ընտրվեց Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամի պաշտոնում: