Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Լիահույս եմ, որ մեր բարեկամության ավանդական կապերը կշարունակեն ամրապնդվել.​ Եգիպտոսի նախագահը Անկախության օրվա առթիվ շնորհավորել է Արմեն Սարգսյանին

Լիահույս եմ, որ մեր բարեկամության ավանդական կապերը կշարունակեն ամրապնդվել.​ Եգիպտոսի նախագահը Անկախության օրվա առթիվ շնորհավորել է Արմեն Սարգսյանին
Պաշտոնական
13:45, 20 сентябрь 2021
Հայաստանի Հանրապետւթյան Անկախության 30-ամյակի առթիվ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանին շնորհավորական ուղերձ է հղել Եգիպտոսի Արաբական Հանրապետության նախագահ Աբդել Ֆաթթահ Ալ Սիսին:

«Անկախության օրվա առթիվ Ձեզ և բարեկամ հայ ժողովրդին եմ հղում իմ սրտագին ողջույններն ու լավագույն բարեմաղթանքները:

Լիահույս եմ, որ մեր բարեկամության արժեքավոր ավանդական կապերը և բազմակողմանի համագործակցությունն առաջիկա տարիներին կշարունակեն ամրապնդվել տարբեր ոլորտներում՝ ի նպաստ մեր երկու բարեկամ ժողովուրդների»,- ասվում է նախագահ Աբդել Ֆաթթահ Ալ Սիսիի ուղերձում: