Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Դեսպան Թրեյսիի ուղերձը Հայաստանի անկախության երեսնամյակի առթիվ

Դեսպան Թրեյսիի ուղերձը Հայաստանի անկախության երեսնամյակի առթիվ
Պաշտոնական
10:46, 21 сентябрь 2021
Շնորհավոր անկախությանդ տոնը, Հայաստա՛ն։

Դեսպան Թրեյսիի ուղերձը Հայաստանի անկախության երեսնամյակի առթիվ 
ԱՄՆ դեսպանության և ամերիկյան ժողովրդի անունից ջերմորեն շնորհավորում եմ հայ ժողովրդին Անկախության տոնի առթիվ։ 

Տոնելով Հայաստանի անկախության երեսնամյա հոբելյանը՝ ուզում եմ առանձնահատուկ նշել հայ ժողովրդի ուժը, տոկունությունը և ավելի լավ ապագա կերտելու վճռականությունը՝ ի հեճուկս աղաղակող մարտահրավերների, որ պատուհասել էին Հայաստանը վերջին մեկ տարվա ընթացքում։ 

Մեր երկու ժողովուրդներն ունեն ընդհանուր արժեքներ և մեր ժողովուրդների միջև առկա են սերտ կապեր։ Այս ամուր հիմքի վրա կառուցելով՝ մենք դրական հեռանկարներ ենք տեսնում հայ-ամերիկյան հարաբերությունների համար և սպասում ենք մեր գործընկերության շարունակական ընթացքին՝ մինչ Հայաստանը շարունակում է ընթանալ 1991թ․ սեպտեմբերի 21-ին որդեգրած անկախության ճանապարհով։  

Անկախության երեսնամյա տարեդարձի կապակցությամբ ընդունեք Հայաստանի ժողովրդին ուղղված իմ ջերմ բարեմաղթանքները։