Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ՀՀ Անկախության տոնի առթիվ նախագահ Սարգսյանն այցելել է «Եռաբլուր» զինվորական պանթեոն՝ հարգանքի տուրք մատուցելու նահատակված հերոսների հիշատակին

ՀՀ Անկախության տոնի առթիվ  նախագահ  Սարգսյանն  այցելել է «Եռաբլուր» զինվորական պանթեոն՝ հարգանքի տուրք մատուցելու նահատակված հերոսների հիշատակին
Պաշտոնական
12:34, 21 сентябрь 2021
Հայաստանի Հանրապետության Անկախության տոնի առթիվ Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր այցելել է «Եռաբլուր» զինվորական պանթեոն՝ հարգանքի տուրք մատուցել իրենց կյանքը Հայրենիքի անկախության համար զոհաբերած ու Հայրենիքի պաշտպանության համար նահատակված հերոսների հիշատակին:

Հանրապետության նախագահը ծաղիկներ է դրել 2016թ. ապրիլյան ռազմական գործողությունների և արցախյան վերջին պատերազմի ժամանակ զոհված հերոսների շիրիմներին:

Նախագահ Սարգսյանը ծաղիկներ է դրել նաև Հայաստանի Ազգային հերոս, Արցախի հերոս, Հայաստանի Հանրապետության պաշտպանության առաջին նախարար Վազգեն Սարգսյանի, Հայաստանի Ազգային հերոս Մոնթե Մելքոնյանի, ինչպես նաև զորավար Անդրանիկի շիրիմներին:

Հանրապետության նախագահի անունից ծաղկեպսակ է դրվել Հայրենիքի ազատության և անկախության համար զոհվածների սխրանքը հավերժացնող հուշապատին: