Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Միքայել Աղասանդյանը նշանակվել է ՀԱՊԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ

Միքայել Աղասանդյանը նշանակվել է ՀԱՊԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ
Պաշտոնական
12:38, 22 сентябрь 2021
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Միքայել Աղասանդյանին նշանակել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունում (ՀԱՊԿ) ՌԴ մշտական և լիազոր ներկայացուցիչ, համապատասխան հրամանագիրը հրապարակվել է իրավական տեղեկատվության պաշտոնական պորտալում, փոխանցել է «ՌԻԱ Նովոստի»-ն:

«ՌԴ ԱԳՆ հատուկ հանձնարարականներով դեսպան Միքայել Աղասանդյանին նշանակել Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունում ՌԴ մշտական և լիազոր ներկայացուցիչ», — ասվում է փաստաթղթում: 

Նաև նշվում է, որ հրամանագիրն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից:

Մեկ այլ հրամանագրով Պուտինը Անդրեյ Շվեդովին ազատել է այդ պարտականություններից:

ՀԱՊԿ անդամներն են Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանը, Ռուսաստանը և Տաջիկստանը: