Քաղաքացիակենտրոն
լրատվություն

«Ես միշտ լինելու եմ հայ ժողովրդի կողքին». Ադամ Շիֆը շնորհավորել է ՀՀ Անկախության 30-ամյակը

«Ես միշտ լինելու եմ հայ ժողովրդի կողքին». Ադամ Շիֆը շնորհավորել է ՀՀ Անկախության 30-ամյակը
Պաշտոնական
17:41, 22 сентябрь 2021
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի անդամ, Կոնգրեսի հայկական հարցերի հանձնախմբի փոխնախագահ Ադամ Շիֆը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանին և հայ ժողովրդին Հայաստանի Անկախության օրվա առթիվ:

«Այսօր ես միանում եմ իմ ամերիկահայ վստահորդներին և աշխարհասփյուռ հայությանը` նշելու Հայաստանի Հանրապետության անկախության 30-ամյակը: Դեպի անկախություն ճանապարհը հեշտ չի եղել, բայց հայերը նորից ու նորից ապացուցել են, որ իրենք վերապրողներ են»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է նա:

Շիֆը նշել է, որ հայ ժողովուրդը միասնականությամբ է հաղթահարել  ցեղասպանության ու պատերազմների սարսափները՝ կերտելով իր ապագան: Նա նշանավոր է համարել Միացյալ Նահանգներում ապրող ամերիկահայերի դերը երկրում, նրանց ակտիվ ներգրավվածությունը յուրաքանչյուր բնագավառում՝ կառավարությունում, արվեստում, կրթության և գիտության, բժշկության և ճարտարագիտության բնագավառներում,  նշելով, որ դա ոգեշնչում է նրանց բոլորին: 

«Այս տարեդարձը նշելիս մենք պետք է կրկին նվիրվենք Հայաստանին և Արցախին սպառնացող շարունակական սպառնալիքներին դիմակայելու գործին, հատկապես Լեռնային Ղարաբաղում վեցշաբաթյա պատերազմի մեկամյա տարելիցին ընդառաջ: Մենք պետք է ամեն ինչ անենք, որպեսզի ազատագրման և խաղաղության բերկրանքը պարգևենք արտերկրում մեր հայ եղբայրներին և քույրերին: Ես միշտ կլինեմ հայ ժողովրդի կողքին և հավատարիմ կմնամ Միացյալ Նահանգների, Հայաստանի և ազատ ու անկախ Արցախի միջև կապերի խորացմանը»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է նա: