Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Լևոն Գրիգորյանը նշանակվել է վերաքննիչ քաղաքացիական դատարանի նախագահի պաշտոնում

Լևոն Գրիգորյանը նշանակվել է վերաքննիչ քաղաքացիական դատարանի նախագահի պաշտոնում
Պաշտոնական
15:25, 23 сентябрь 2021
Նախագահ Արմեն Սարգսյանը սեպտեմբերի 17-ին հրամանագիր է ստորագրել, որում նշվում է․

«Հիմք ընդունելով Սահմանադրության 139-րդ հոդվածի 1-ին և 166-րդ հոդ-վածի 7-րդ մասերը, ինչպես նաև Բարձրագույն դատական խորհրդի 2021 թվականի սեպտեմբերի 16-ի ԲԴԽ-74-Ո-177 որոշմամբ ներկայացված առաջարկությունը.

Վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավոր Լևոն ԳՐԻԳՈՐՅԱՆԻՆ նշանակել վերաքննիչ քաղաքացիական դատարանի նախագահ՝ երեք տարի ժամկետով»,-նշված է որոշման մեջ:

Հիշեցնենք, որ նախկինում այս պաշտոնը զբաղեցրել է Հովսեփ Բեդևյանը, ով սեպտեմբերի 14-ին Ազգային ժողովի կողմից ընտրվեց Վճռաբեկ դատարանի դատավոր։