Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Արդարադատության փոխնախարարն ընդունել է շվեդական Ազգային դատարանների վարչության պատվիրակությանը

Արդարադատության փոխնախարարն ընդունել է շվեդական Ազգային դատարանների վարչության պատվիրակությանը
Պաշտոնական
18:10, 23 сентябрь 2021
Արդարադատության նախարարի առաջին տեղակալ Քրիստիննե Գրիգորյանն այսօր ընդունել է շվեդական Ազգային դատարանների վարչության պատվիրակությանը։ Վերջինս Հայաստանում նախատեսում է ծրագիր իրականացնել դատարանների կարողությունների զարգացման ուղղությամբ։

Փոխնախարար Գրիգորյանը ողջունել է հյուրերին և նշել, որ Հայաստանի Արդարադատության նախարարության առաջնահերթությունների շարքում են  հակակոռուպցիոն ու դատաիրավական բարեփոխումների հետևողական իրականացումը։ Հատկապես կարևորվել է դատական իշխանության բարեվարքության ամրապնդման, պրոֆեսիոնալիզմի բարձրացման և հաղորդակցության կարողությունների զարգացման ուղղություններով իրականացվող ծրագրերը։ Փոխնախարարը շեշտել է, որ նշված առաջնահերթությունների վերջնանպատակը դատարանների նկատմամբ հանրային վստահության առավել բարձր մակարդակի ապահովումն է: 

Պատվիրակության անդամները ներկայացրել են մշակվող ծրագրի մանրամասներն ու ժամկետները: Քրիստիննե Գրիգորյանը գոհունակություն է հայտնել, որ նախարարության բոլոր առաջնահերթություններն արտացոլված են շվեդական կողմի առաջարկություններում և այդ համատեքստում ընդգծել է նաև Արդարադատության ակադեմիայի հետ նախանշվող համագործակցության կարևորությունը։

Հանդիպման ավարտին կողմերը պայմանավորվել են շարունակել սերտ շփումները՝ վերոնշյալ հարցերի շուրջ համագործակցությունը զարգացնելու նպատակով։