Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Արմեն Թովմասյանը նշանակվել է Արցախի էկոնոմիկայի և գյուղատնտեսության նախարար

Արմեն Թովմասյանը նշանակվել է Արցախի  էկոնոմիկայի և գյուղատնտեսության նախարար
Պաշտոնական
17:16, 02 март 2021
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը մարտի 2-ին ստորագրել է հրամանագիր Աշոտ Օլեգի Բախշիյանին՝ իր դիմումի համաձայն, Արցախի Հանրապետության էկոնոմիկայի և գյուղատնտեսության նախարարի պաշտոնից ազատելու մասին, հայտնում են  Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից:

Նախագահի այսօրվա մեկ այլ հրամանագրի համաձայն՝ Արմեն Սերգեյի Թովմասյանը նշանակվել է Արցախի Հանրապետության էկոնոմիկայի և գյուղատնտեսության նախարար։