Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Հայկ Մարությանը շնորհավորել է Դավիթ Սարգսյանին Ստեփանակերտի օրվա կապակցությամբ

Հայկ Մարությանը շնորհավորել է Դավիթ Սարգսյանին Ստեփանակերտի օրվա կապակցությամբ
Պաշտոնական
16:41, 25 сентябрь 2021
Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը Ստեփանակերտի քաղաքապետ Դավիթ Սարգսյանին շնորհավորական ուղերձ է փոխանցել՝ բոլոր երևանցիների և իր անունից ջերմագին բարեմաղթանքներ հղելով Ստեփանակերտի օրվա կապակցությամբ։

«Հայոց աշխարհի երկու մայրաքաղաքները միշտ իրար հետ են եղել ու շարունակելու են իրար հետ լինել՝ արհավիրքի պահին, թե ուրախության։ Երևանը միշտ Ստեփանակերտի թիկունքին է, որովհետև Ստեփանակերտը Երևանի թիկունքն է ու հենարանը։ Համոզված եմ, որ համատեղ ջանքերով վերացնելու ենք պատերազմի բոլոր հետևանքները ու շարժվելու առաջ՝ դեպի անվտանգ ու բարեկեցիկ կյանք։

Տոկունություն եմ մաղթում մեր եղբայրներին և անսպառ հավատ՝ վաղվա օրվա նկատմամբ։
Խաղաղություն մեզ, և Աստված պահապան», - ասված է Հայկ Մարությանի ուղերձում։