Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Կութ գյուղի դիրքերում հրազենային վիրավորում է ստացել շարքային զինծառայող․ ՊՆ

Կութ գյուղի դիրքերում հրազենային վիրավորում է ստացել շարքային զինծառայող․ ՊՆ
Պաշտոնական
16:41, 28 сентябрь 2021
Սեպտեմբերի 28-ին, ժամը 11։30-ի սահմաններում, հայ-ադրբեջանական սահմանի Գեղարքունիքի մարզի, մասնավորապես՝ Կութ գյուղի մարտական դիրքերի ուղղությամբ ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումների կողմից արձակված կրակոցից բազկի հատվածում հրազենային վիրավորում է ստացել N զորամասի զինծառայող, շարքային Գառնիկ Մնացականի Աբրահամյանը։

Այս մասին հայտնում են Պաշտպանության նախարարությունից։

Նրա կյանքին վտանգ չի սպառնում։