Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ալեն Սիմոնյանն ընդունել է ՀՀ-ում Պերուի արտակարգ եւ լիազոր դեսպանին

Ալեն Սիմոնյանն ընդունել է ՀՀ-ում Պերուի արտակարգ եւ լիազոր դեսպանին
Պաշտոնական
16:39, 30 сентябрь 2021
Սեպտեմբերի 30-ին ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանն ընդունել է ՀՀ-ում Պերուի արտակարգ եւ լիազոր դեսպան (նստավայրը` Մոսկվա) Խուան Խեներո Դել Կամպո Ռոդրիգեսին: 

Ողջունելով դեսպանին` Ազգային ժողովի նախագահը շնորհավորել է նրան Հայաստանի Հանրապետությունում Պերուի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան նշանակվելու կապակցությամբ` մաղթելով հաջողություն իրականացվելիք ծրագրերում: 

Լատինամերիկյան երկրների հետ սերտ համագործակցության համատեքստում ԱԺ նախագահը կարեւորել է միջխորհրդարանական հարաբերությունները Պերուի խորհրդարանի հետ` ընդգծելով միջխորհրդարանական բարեկամական խմբերի ձեւավորման անհրաժեշտությունը: 

Պերուի դեսպանը, շնորհակալություն հայտնելով ԱԺ նախագահին ընդունելության համար, ընդգծել է, որ իր առաքելության իրականացման ընթացքում երկկողմ կապերի զարգացումը ծրագրային առաջնահերթություն է դիտարկվելու: Նա նշել է, որ Հայաստան-Պերու բազմակողմ գործընկերային կապերն ամրապնդելու հարցում մեծ է խորհրդարանների դերը: 

Քննարկվել են նաեւ Հնագույն քաղաքակրթությունների ֆորումին երկու երկրների անդամակցությանը վերաբերող հարցեր` երկուստեք կարեւորելով օրենսդիր մարմինների մակարդակով մշակութային ժառանգությանն առնչվող համատեղ օրակարգերի ձեւավորումը: 

Հանդիպման ավարտին մտքեր են փոխանակվել Հայաստանի եւ Պերուի հանրապետությունների միջեւ դիվանագիտական հարաբերությունների 30-ամյակին ընդառաջ ծրագրերի անհրաժեշտության վերաբերյալ: