Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Արտաշատի քաղաքապետը հրաժարական է տվել

Արտաշատի քաղաքապետը հրաժարական է տվել
Պաշտոնական
13:13, 01 октябрь 2021
Արտաշատ համայնքի ղեկավար Կարեն Բենիամինյանը հայտարարություն է տարածել, որում նշվում է․

«Սիրելի համաքաղաքացիներ, տեղեկացնում եմ, որ վայր եմ դնում համայնքի ղեկավարի լիազորություններս, իմ գործունեությունը շարունակելու եմ այլ աշխատանքում:

Արտաշատ համայնքի ղեկավարի աշխատանքը կատարեցի սիրով ու նվիրումով և ուրախությամբ եմ արձանագրում, որ համատեղ ուժերով՝ համայնքապետարան-համայնքի ավագանի-բնակիչ համագործակցությամբ կարողացանք կյանքի կոչել մի շարք կարևոր ծրագրեր՝ մեր սիրելի համայնքի համար, մեր լիազորությունների սահմաններում լուծեցինք արտաշատցիների մի շարք սոցիալական ու կենցաղային առաջնահերթ խնդիրներ:

Շնորհակալություն եմ հայտնում իմ համաքաղաքացիներին, ավագանու անդամներին, համայնքապետարանի աշխատակազմին՝ արդյունավետ ու համագործակցված աշխատանքի համար:

Շնորհակալ եմ իմ աշխատանքը գնահատելու համար, ես շարունակելու եմ ողջ ներուժը ծառայեցնել մեր բոլորի սիրելի Արտաշատի զարգացմանն ու հզորացմանը»,-գրել է նա: