Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Վարչապետը պաշտոնական այցով կմեկնի Լիտվա

Վարչապետը պաշտոնական այցով կմեկնի Լիտվա
Պաշտոնական
17:21, 02 октябрь 2021
Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Լիտվայի Հանրապետության վարչապետ
Ինգրիդա Շիմոնիտեի հրավերով, հոկտեմբերի 3-4-ը պաշտոնական այց կկատարի Լիտվայի Հանրապետություն՝
Վիլնյուս և Կաունաս քաղաքներ։

Վիլնյուսում Հայաստանի վարչապետը բարձր մակարդակի բանակցություններ կանցկացնի Լիտվայի
վարչապետի հետ։ Բանակցությունների ավարտից հետո նախատեսվում է Նիկոլ Փաշինյանի և Ինգրիդա Շիմոնիտեի
մամուլի համատեղ ասուլիսը, որի շրջանակում երկու երկրների վարչապետները հանդես կգան հայտարարություններով
և կպատասխանեն ԶԼՄ ներկայացուցիչների հարցերին։ Վարչապետը հանդիպումներ կունենա Լիտվայի նախագահ
Գիտանաս Նաուսեդայի և Սեյմասի նախագահ Վիկտորիա Չմիլիտե-Նիելսենի հետ, ծաղկեպսակ կզետեղի Լիտվայի
անկախության համար զոհվածների հուշակոթողին։ Նախատեսվում է ՀՀ վարչապետի հանդիպումը Լիտվայի հայ
համայնքի ներկայացուցիչների հետ։

Վարչապետը կայցելի Արևելյան Եվրոպայի հետազոտությունների կենտրոն, ինչպես նաև կծանոթանա
լիտվական հաջողակ ընկերությունների փորձին։

Նիկոլ Փաշինյանը Կաունաս քաղաքում ներկա կգտնվի ՀՀ անկախության 30-ամյակին և հայ-լիտվական
դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակին նվիրված համերգին։