Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Հանդիպում ԱՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի հետ

Հանդիպում ԱՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի հետ
Պաշտոնական
14:13, 04 октябрь 2021
Հոկտեմբերի 4-ին ՀՀ Ազգային ժողովի գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Սիսակ Գաբրիելյանը, հանձնաժողովի նախագահի տեղակալ Թագուհի Ղազարյանն ու հանձնաժողովի անդամ Հասմիկ Հակոբյանը հանդիպել են Արցախի Հանրապետության Ազգային ժողովի գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արամ Հարությունյանի հետ:

Սիսակ Գաբրիելյանը, ողջունելով հյուրին ՀՀ Ազգային ժողովում, նշել է, որ համանուն հանձնաժողովները կշարունակեն արդյունավետ համագործակցությունը:

2019 թվականին վերոնշյալ երկու հանձնաժողովների միջեւ ստորագրվել է համագործակցության հուշագիր: ԱՀ Ազգային ժողովի մշտական հանձնաժողովի նախագահ Արամ Հարությունյանը տեղեկացրել է, որ նշյալ հուշագիրը միակն է՝ ստորագրված երկու խորհրդարանների հանձնաժողովների միջեւ: Դրանով կողմերը հնարավորություն ունեն մասնակցելու ոլորտային հարցերի քննարկումների, այդ թվում՝ միջազգային հանդիպումների, խորհրդարանական լսումների եւ այլ միջոցառումների:

Կողմերը պատրաստակամություն են հայտնել թարմացնելու հուշագիրը եւ ավելացնելու որոշ դրույթներ: Մասնավորապես, շեշտադրվել են ոչ ֆորմալ կրթական ծրագրերին արցախցիների ներգրավման եւ Գիտությունների ազգային ակադեմիայի մրցույթներին մասնակցության հարցերը: