Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Աբդոլլահիան. Առաջիկա շաբաթներին մենք ավելի շատ ակտիվություն կտեսնենք երկու երկրների հարաբերությունների բոլոր հարթություններում

Աբդոլլահիան. Առաջիկա շաբաթներին մենք ավելի շատ ակտիվություն կտեսնենք երկու երկրների հարաբերությունների բոլոր հարթություններում
Պաշտոնական
17:01, 04 октябрь 2021
Թեհրանում կայացել է Իրանի ու Հայաստանի արտգործնախարարների համատեղ մամուլի ասուլիսը: Աբդոլլահիանը հայտարարել է. «Իմ լավ գործընկերոջ հետ լավ քննարկում ունեցանք: Հայաստանի ու Իրանի հարաբերությունները կառուցողական են և զարգացող: Վերջին 20 օրվա ընթացքում մենք հանդիպել և քննարկում ենք ունեցել 3 անգամ՝ Դուշանբեում, Նյու Յորքում և Թեհրանում: Այսօրվա հանդիպման ընթացքում պայմանավորվել ենք, որ քաղաքական հարաբերություններից բացի տնտեսության, զբոսաշրջության, առևտրի ոլորտներում ևս ընդլայնելու ենք հարաբերությունները: Հայաստանի տարանցիկ ուղուց օգտվելը ուշադրության կենտրոնում գտնվող հարցերից է: Մենք երկու երկրների հաղորդակցական ուղիների և տարանցիկ ճանապարհների վերականգնման շուրջ ծրագիր ենք մշակել, որն արագորեն կիրականացվի:

Առաջիկա շաբաթներին մենք ավելի շատ ակտիվություն կտեսնենք երկու երկրների հարաբերությունների բոլոր հարթություններում:

Հարավային Կովկասում սիոնիստների ու ահաբեկիչների ներկայությունը մեզ լրջորեն մտահոգում է: Բարձրաձայն հայտարարում ենք ՝թույլ չենք տա օտար երկրներն ազդեն Իրանի և իր հարևանների, այդ թվում՝ Հայաստանի հետ հարաբերությունների վրա: Հաշվի առնելով տարածաշրջանային ճգնաժամերը, ինչպես նաև կորոնավիրուսի ճգնաժամի ավարտը, մենք պետք է հայտարարենք, որ մեր տարածաշրջանը առավելապաշտություններ չի հանդուրժելու: Տարածաշրջանի բոլոր երկրները պետք է գան այն համոզման, որ տարածաշրջանի խնդիրները պետք է կարգավորվեն առանց օտարների միջամտության»: