Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Չի բացառվում առաջիկայում անցկացնել Միրզոյան-Բայրամով հերթական հանդիպումը. Ադրբեջանի ԱԳՆ

Չի բացառվում առաջիկայում անցկացնել Միրզոյան-Բայրամով հերթական հանդիպումը. Ադրբեջանի ԱԳՆ
Պաշտոնական
11:27, 07 октябрь 2021
Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայության ղեկավար Լեյլա Աբդուլաևան հայտարարել է, որ չի բացառվում ապագայում անցկացնել Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների հաջորդ հանդիպումը, գրում է haqqin.az-ը:

«Օգտակար ենք համարում հետկոնֆլիկտային շրջանում հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանը միտված հարցերի քննարկումը: Որոշ ժամանակ առաջ Նյու Յորքում տեղի ունեցավ Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների հանդիպումը: Մենք չենք բացառում ապագայում նման հանդիպման անցկացումը», - նշել է Աբդուլաևան:

Աբդուլաևան հայտարարել է նաև, թե հաղորդակցությունների բացումը, սահմանազատման շուրջ բանակցությունների սկիզբը կարող են առողջ հիմք ստեղծել տարածաշրջանում կայուն խաղաղության հաստատման ուղղությամբ կառուցողական առաջընթացի համար:

«Հայտնի է, որ այստեղ մի շարք բաց հարցեր կան։ Մենք կարծում ենք, որ հաղորդակցությունների բացումը, սահմանների դելիմիտացիայի շուրջ բանակցությունների մեկնարկը կարող են առողջ հիմք ստեղծել տարածաշրջանում կայուն խաղաղության հաստատման ուղղությամբ կառուցողական առաջընթացի համար»։