Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Էկոնոմիկայի նախարարի տեղակալը Սլովենիայի դեսպանի հետ քննարկել է համագործակցության հնարավորությունները

Էկոնոմիկայի նախարարի տեղակալը Սլովենիայի դեսպանի հետ քննարկել է համագործակցության հնարավորությունները
Պաշտոնական
14:38, 07 октябрь 2021
Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Վարոս Սիմոնյանը հոկտեմբերի 6-ին նախարարությունում հանդիպում է ունեցել Հայաստանի Հանրապետությունում Սլովենիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Տոմաժ Մենցինի հետ։

Ողջունելով դեսպան Մենցինին՝ փոխնախարար Սիմոնյանը կարևորել է Սլովենիայի՝  որպես ԵՄ երկրի դերը և համառոտ տեղեկացրել Հայաստանի Հանրապետության և Եվրոպական միության համագործակցության հիմնական ուղղությունների և իրականացվող ծրագրերի ընթացքի մասին։

Զրուցակիցները քննարկել են երկկողմ համագործակցության հնարավորությունները՝ առանձնացնելով մեքենաշինությունը, մասնավորապես` էլեկտրական շարժիչով մեքենաների արտադրությունը, դեղագործության, ենթակառուցվածքների, տրանսպորտի, զբոսաշրջության, գյուղատնտեսության ոլորտները։

Հայաստանի և Սլովենիայի գործարարների միջև կապերի հաստատման և ամրապնդման, ինչպես նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում համագործակցության խթանման նպատակով Վարոս Սիմոյանն առաջարկել է կազմակերպել առցանց գործարար միջոցառում։

Երկուստեք դիտարկվել է նաև համատեղ միջկառավարական հանձնաժողովի ստեղծման հնարավորությունը։