Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Զորամասերի հրամկազմի հետ անցկացվել են եռօրյա հավաքներ․ ՀՀ ՊՆ

Զորամասերի հրամկազմի հետ անցկացվել են եռօրյա հավաքներ․ ՀՀ ՊՆ
Պաշտոնական
16:17, 07 октябрь 2021
Հոկտեմբերի 5-ից 7-ը N զորամիավորման զորամասերի հրամկազմի հետ անցկացվել են եռօրյա հավաքներ, որոնց ընթացքում ներկայացվել են մարտական պատրաստության, զորքերի ծառայության, անձնակազմի բարոյահոգեբանական վիճակի, թիկունքի ապահովման և մարտական հերթապահության կազմակերպման վերաբերյալ առաջնային խնդիրները, տրվել են ստորաբաժանումները ձմեռային փուլին նախապատրաստելու և առկա խնդիրները նշված ժամկետներում վերացնելու հանձնարարականներ։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ ՊՆ-ն։