Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Արցախում բարձր ենք գնահատում Ձեր մասնակցությունը ռազմական գործողությունների դադարեցման գործում․ Արցախի նախագահը՝ Պուտինին

Արցախում բարձր ենք գնահատում Ձեր մասնակցությունը ռազմական գործողությունների դադարեցման գործում․ Արցախի նախագահը՝ Պուտինին
Պաշտոնական
16:19, 07 октябрь 2021
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հոկտեմբերի 7-ին շնորհավորական ուղերձ է հղել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին՝ ծննդյան օրվա կապակցությամբ: Այս մասին տեղեկացնում է ԱՀ նախագահի մամուլի ծառայությունը։

Ուղերձում ասված է.

«Մեծարգո՛ Վլադիմիր Վլադիմիրի, 

Արցախի Հանրապետության ժողովրդի, իշխանությունների և անձամբ իմ անունից ի սրտե շնորհավորում եմ Ձեզ՝ Ձեր ծննդյան օրվա առթիվ:

Արցախում միշտ հիշում և բարձր ենք գնահատում Ձեր ակտիվ մասնակցությունը և ծանրակշիռ ներդրումը  2020 թ. աշնանը ռազմական գործողությունների դադարեցման ու խաղաղության հաստատման, մեր բնակչության անվտանգության ապահովման և տարածաշրջանում կայունության  պահպանման գործում:

Անգնահատելի է անձամբ Ձեր և Ռուսաստանի Դաշնության կառավարության դերը ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում և առանձին ձևաչափերում ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության խաղաղ և վերջնական կարգավորման գործընթացում:

Լիահույս ենք, որ մեր երկու եղբայրական ժողովուրդների միջև դարերի ընթացքում հաստատված ջերմ ու անկեղծ բարեկամությունն էլ ավելի կամրապնդվի ու կխորանա:

Մեծարգո՛ Վլադիմիր Վլադիմիրի,

Մեկ անգամ ևս ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ ծննդյան տարեդարձի կապակցությամբ և մաղթում քաջառողջություն, մեծագույն հաջողություններ ու ամենայն բարիք»: