Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Արցախի Հերհեր համայնքի ղեկավար են ընտրել․ artsakhpress.am

Արցախի Հերհեր համայնքի ղեկավար են ընտրել․ artsakhpress.am
Պաշտոնական
11:58, 11 октябрь 2021
Արցախի Հանրապետության Մարտունու շրջանի Հերհեր համայնքում ավարտվեց տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունը:

«Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում Տեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահ Սարգիս Գրիգորյանը նշեց, որ նախնական տվյալներով ձայների առավելությամբ, համայնքի ղեկավար է ընտրվել Արման Շահիսի Ալեքսանյանը:

«Հերհեր համայնքի 5/1 ընտրատեղամասում գրանցված 399 ընտրողներից 203-ը կամ 50.9 %-ը մասնակցել է համայնքի ղեկավարի ընտրությանը: Գրանցված միակ թեկնածուն ընտրվեց 139 կողմ և 48 դեմ ձայների համամասնությամբ: Անվավեր է ճանաչվել 16 քվեաթերթիկ: Ընտրություններն անցել են բնականոն հունով, խախտումներ չենք արձանագրել, սակայն դիտորդների կողմից ստացել ենք 2 դիտողություն», - նշեց Ս. Գրիգորյանը: