Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ուշադրության կենտրոնում ԲՏՃՄ (STEM) առարկաներն են

Ուշադրության կենտրոնում ԲՏՃՄ (STEM) առարկաներն են
Պաշտոնական
16:22, 14 октябрь 2021
ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախաձեռնությամբ հոկտեմբերի 13-ին տեղի ունեցավ քննարկում՝ բնագիտական, տեխնոլոգիական, ճարտարագիտական ու մաթեմատիկական (ԲՏՃՄ) առարկաների կրթությանն ուղղված ծրագրերի մասով:

Քննարկմանը մասնակցել են ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանը, Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ  սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Սիսակ Գաբրիելյանը եւ հանձնաժողովի անդամ մի շարք պատգամավորներ, ՀՀ ֆինանսների փոխնախարար Վահե Հովհաննիսյանը, Ֆինանսաբյուջետային գրասենյակի ղեկավարը եւ ոլորտի փորձագետներ:

Քննարկմանը նշվել է, որ Կառավարության ծրագրի համաձայն՝ 2026 թվականին բարձր տեխնոլոգիաների ոլորտում տարեկան շրջանառությունն աճելու է՝ 200 մլրդից հասնելով շուրջ 500 մլրդ դրամի:

Այս նպատակին հասնելու համար անհրաժեշտ է, որ մինչեւ 2026 թվականը ոլորտի մասնագետների թիվն ավելանա շուրջ 16 հազարով, այսինքն՝ յուրաքանչյուր տարի միջինում անհրաժեշտ են լինելու ավելի քան 3 հազար նոր մասնագետներ:

Որոշվել է ԲՏՃՄ (STEM) ուղղություներով դպրոցներում լաբորատորիաներ հիմնելու եւ ճարտարագիտական, ռոբոտաշինական խմբակների զարգացման բյուջետային ծրագրերի մասով սահմանել արդյունքային արդյունավետ ցուցանիշներ, զարգացնել պետական ֆինանսավորմամբ ծրագրերի հաշվետվողականության մեխանիզմները:

Քննարկվել է նաեւ Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության եւ Էկոնոմիկայի նախարարությունների ներգրավվածության կարեւորությունը հանրակրթության ոլորտում ծրագրերի իրականացման ընթացքում: