Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ՀՀ ՔՏՀԱ տեսչական մարմինը երկրորդ օրն անընդմեջ վերահսկողությունն իրականացնում է Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում

ՀՀ ՔՏՀԱ տեսչական մարմինը երկրորդ օրն անընդմեջ վերահսկողությունն իրականացնում է Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում
Պաշտոնական
17:44, 14 октябрь 2021
ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի, ՀՀ պարեկային ծառայության հետ համատեղ, այսօր ևս շարունակել է մշտադիտարկումը Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում։

Հակահամաճարակային կանոնների պահպանման ընթացքն ուսումնասիրելու նպատակով դիտարկվել է ուղևորափոխադրում կատարող 55 տրանսպորտային միջոց։ Արդյունքում հայտնաբերվել է խախտման 3 դեպք, որոնց հիմքով կազմվել են վարչական արձանագրություններ։

ՔՏՀԱ տեսչական մարմնի տրանսպորտի անվտանգության մասնագետները վերահսկողությանը զուգահեռ իրականացրել են նաև իրազեկման աշխատանքներ, ուղևորներին նաև դիմակներ բաժանել։

Հավելենք, որ հանրային տրանսպորտի նկատմամբ վերահսկողությունը կշարունակվի նաև առաջիկա օրերին։