Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ռուսաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները քննարկել են Արցախի վերաբերյալ պայմանավորվածությունների կատարման ընթացքը

Ռուսաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները քննարկել են Արցախի վերաբերյալ պայմանավորվածությունների կատարման ընթացքը
Պաշտոնական
18:27, 14 октябрь 2021
ԱՊՀ արտգործնախարարների խորհրդի նիստի շրջանակում Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հետ քննարկել է Արցախի վերաբերյալ պայմանավորվածությունների կատարման ընթացքը և տարածաշրջանային այլ խնդիրներ, տեղեկացնում են ռուսաստանյան լրատվամիջոցները:

Նշվում է նաև, որ Լավրովն ու Բայրամովը քննարկել են երկկողմ համագործակցության մի շարք հարցեր, այդ թվում՝ այն միջոցառումները, որոնք նախատեսված են հաջորդ տարի Ադրբեջանի և Ռուսաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի շրջանակներում: