Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Կենտրոնական Ասիայի բոլոր երկրները չեն ցանկանում իրենց տարածքում տեղակայել ԱՄՆ զորքեր․ Լավրով

Կենտրոնական Ասիայի բոլոր երկրները չեն ցանկանում իրենց տարածքում տեղակայել ԱՄՆ զորքեր․ Լավրով
Պաշտոնական
18:44, 14 октябрь 2021
Կենտրոնական Ասիայի բոլոր երկրները՝ Ռուսաստանի հարևանները, հայտարարում են, որ չեն ցանկանում իրենց տարածքում տեղակայել ԱՄՆ կամ ՆԱՏՕ ի որևէ այլ երկրի զինված ուժեր:

Այս մասին հինգշաբթի օրը հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

«Կենտրոնական Ասիայի մեր հարևանները, դաշնակիցները, մեզ հետ շփման մեջ գտնվող ռազմավարական գործընկերները հաստատում են, որ նման որոշումները իրենց համար անընդունելի են»,-ասել է նախարարը ՝ պատասխանելով Ուզբեկստանում իր հակաահաբեկչական ուժերը տեղակայելու ԱՄՆ-ի մտադրությունների մասին հարցին:

Ավելի վաղ The Wall Street Journal-ը, հղում անելով աղբյուրներին, հայտնել է, որ Ռուսաստանը և ԱՄՆ-ն, իբր, քննարկել են Կենտրոնական Ասիայում ամերիկյան զինված ուժերի կողմից ռուսական ռազմաբազաների օգտագործման հնարավորությունը: