Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Հանրային հեռարձակողի խորհրդի անդամներ են նշանակվել

Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Հանրային հեռարձակողի խորհրդի անդամներ են նշանակվել
Պաշտոնական
10:22, 15 октябрь 2021
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հոկտեմբերի 15-ին որոշումներ է ստորագրել, որոնց համաձայն Հանրային հեռարձակողի խորհրդի անդամներ են նշանակվել։

«Ղեկավարվելով «Տեսալսողական մեդիայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 23-րդ հոդվածի 3-րդ մասով և 25-րդ հոդվածի 22-րդ մասով՝ Վասակ Դարբինյանին նշանակել Հանրային հեռարձակողի խորհրդի անդամ՝ վեց տարի ժամկետով»։ 

«Ղեկավարվելով «Տեսալսողական մեդիայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 23-րդ հոդվածի 3-րդ մասով և 25-րդ հոդվածի 22-րդ մասով՝ Վարուժան Օլքինյանին նշանակել Հանրային հեռարձակողի խորհրդի անդամ՝ վեց տարի ժամկետով»։