Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Կայացել է Ռուսաստանի և Իրանի արտգործնախարարների հեռախոսազրույցը

Կայացել է Ռուսաստանի և Իրանի արտգործնախարարների հեռախոսազրույցը
Պաշտոնական
12:55, 15 октябрь 2021
Հոկտեմբերի 14-ին իրանական կողմի նախաձեռնությամբ տեղի է ունեցել  Ռուսաստանի և Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարներ Սերգեյ Լավրովի և Հոսեյն Ամիր Աբդոլլահիանի հեռախոսազրույցը, տեղեկացնում է mid.ru-ն:

Կողմերը քննարկել են իրանական միջուկային ծրագրի վերաբերյալ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի (JCPOA) շուրջ ստեղծված իրավիճակը: Հաստատվել է, որ «միջուկային գործարքի» վերականգնումը սկզբնական հավասարակշռված կազմով միակ ճիշտ ճանապարհն է բոլոր ներգրավված կողմերի իրավունքներն ու շահերը ապահովելու համար:

Արտգործնախարարները Վիեննայում JCPOA-ի շուրջ խորհրդակցությունների շուտափույթ վերսկսման  պատրաստակամություն են հայտնել: