Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Տեղի է ունեցել ԱՀ ԱԺ պաշտպանության, անվտանգության և օրինապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նիստը

Տեղի է ունեցել ԱՀ ԱԺ պաշտպանության, անվտանգության և օրինապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նիստը
Պաշտոնական
17:03, 04 март 2021
Մարտի 4-ին տեղի է ունեցել Արցախի Հանրապետության Ազգային ժողովի  պաշտպանության, անվտանգության և օրինապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նիստը՝ օրակարգում ունենալով հետևյալ հարցերը՝

1.«Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին»,«Պետական տուրքի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին»,«Քրեական օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին»,«Վարչարարության  հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին» ԱՀ օրենքների նախագծերի մասին։

2.«Բնակչության պետական ռեգիստրի մասին»,«Հանրային ծառայությունների համարանիշի մասին»,«Նույնականացման քարտերի մասին»,«Հյուպատոսական ծառայության  մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին», ««Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին»,««Ձերբակալված և կալանավորված անձանց պահելու մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին»,««Պետական տուրքի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» ԱՀ օրենքների նախագծերի մասին: