Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ԵՄ հատուկ ներկայացուցիչը Բաքվում հանդիպել է Իլհամ Ալիևին

ԵՄ հատուկ ներկայացուցիչը Բաքվում հանդիպել է Իլհամ Ալիևին
Պաշտոնական
16:21, 19 октябрь 2021
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Բաքվում այսօր ընդունել է Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարին։

Վերջինս հայտնել է Եվրամիության պատրաստակամությունը՝ օժանդակելու տարածաշրջանում կայունության և խաղաղության ամրապնդմանը, վստահության մթնոլորտի ձևավորմանը։

Ըստ պաշտոնական հաղորդագրութան, քննարկվել են նաև ԵՄ-Ադրբեջան հարաբերությունները։