Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Քննարկվել է Երեւանի քաղաքապետի ընդունած որոշումների իրավահաջորդության հարցը

Քննարկվել է Երեւանի քաղաքապետի ընդունած որոշումների իրավահաջորդության հարցը
Պաշտոնական
14:12, 21 октябрь 2021
ՀՀ ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի հոկտեմբերի 21-ի հերթական նիստում առաջին ընթերցմամբ քննարկվել են «Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքում առաջարկվող լրացումները:

ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը նշել է, որ Երեւան քաղաքում տարածքային կառավարման եւ տեղական ինքնակառավարման ոլորտում տեղի ունեցած փոփոխությունների արդյունքում քաղաքացիների համար առաջացել են խոչընդոտներ սեփականության իրավունք գրանցելու, ժառանգություն ընդունելու եւ այլ իրավահարաբերություններ կարգավորելու համար: Նման խնդիրները լուծելու նպատակով Կառավարությունն առաջարկում է մարզպետի կարգավիճակ ունեցող Երեւանի քաղաքապետի, Երեւան քաղաքի շրջանային խորհուրդների եւ նրանց գործադիր մարմինների, Երեւանի քաղաքային խորհուրդների ընդունած եւ իրենց իրավական ուժը պահպանած ակտերն ուժը կորցրած ճանաչելու լիազորությունը պատվիրակել Երեւանի քաղաքապետին՝ սահմանելով, որ ըստ անհրաժեշտության Երեւանի քաղաքապետարանին մասնագիտական աջակցություն է ցուցաբերելու տարածքային կառավարման բնագավառի պետական լիազոր մարմինը: Օրենքի նախագիծը ստացել է դրական եզրակացություն:

Հանձնաժողովը երկրորդ ընթերցմամբ քննարկել եւ ընդունել է ««Ֆինանսական համահարթեցման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը: