Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Զորամասերից մեկն անցկացրել է մարտավարական զորավարժություն

Զորամասերից մեկն անցկացրել է մարտավարական զորավարժություն
Պաշտոնական
16:45, 21 октябрь 2021
Անձնակազմի դաշտային վարժվածության բարձրացման, գործողությունների ներդաշնակման և փոխգործակցության զարգացման նպատակով հոկտեմբերի 21-ին N զորամիավորման ենթակա զորամասերից մեկն անցկացրել է մարտավարական զորավարժություն։

Ստորաբաժանումները, ըստ ուղղությունների, կատարել են առաջադրված խնդիրները, հայտնաբերել և խոցել պայմանական հակառակորդի կրակակետերը։ Հրամանատարությունը բարձր է գնահատել զորավարժությանը ներգրավված  անձնակազմի պատրաստության և փոխգործակցության կազմակերպման մակարդակը: