Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Արտակ Բեգլարյանը գործուղվել է Մոսկվա

Արտակ Բեգլարյանը գործուղվել է Մոսկվա
Պաշտոնական
12:47, 22 октябрь 2021
Արցախի Հանրապետության պետնախարար Արտակ Բեգլարյանը գործուղվել է Մոսկվա, այնուհետև՝ ԱՄՆ մի շարք քաղաքներ՝ տարբեր ծրագրերի շուրջ հանդիպումներ, քննարկումներ ու բանակցություններ ունենալու նպատակով: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Արտակ Բեգլարյանը։

«Տեղեկացնեմ, որ կառավարության որոշմամբ օրեր առաջ գործուղվել եմ Մոսկվա, այնուհետև՝ ԱՄՆ մի շարք քաղաքներ՝ տարբեր ծրագրերի շուրջ հանդիպումներ, քննարկումներ ու բանակցություններ ունենալու նպատակով:

Առաջիկա ժամանակաշրջանում պարբերաբար կտեղեկացնենք հրապարակման ենթակա արդյունքների մասին: Բացի դրանից, զուգահեռաբար ու հեռավար կերպով իրականացնում եմ իմ աշխատանքային պարտականությունները՝ հատկապես հրատապ ու առաջնահերթ խնդիրների կարգավորման ուղղությամբ»,- գրել է Բեգլարյանը։