Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Արման Խոջոյանը կգործուղվի Ռուսաստան

Արման Խոջոյանը կգործուղվի Ռուսաստան
Պաշտոնական
13:49, 22 октябрь 2021
ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանը կգործուղվի Ռուսաստանի Դաշնություն։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել։

Խոջոյանը հոկտեմբերի 24-26-ը կլինի Մոսկվայում, որտեղ կմասնակցի Եվրասիական տնտեսական հանձնաժողովի ագրոարդյունաբերական համալիրի մասով խորհրդատվական կոմիտեի հերթական նիստին։

 Վերադառնալուց հետո նա եռօրյա ժամկետում պետք է գործուղման արդյունքների մասին հաշվետվություն ներկայացնի վարչապետի աշխատակազմ և արտաքին գործերի նախարարություն։