Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ՀՀ ԱԺ պատգամավոր Նազելի Բաղդասարյանը մասնակցել է Սանկտ-Պետերբուրգում ընթացող ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի նիստին

ՀՀ ԱԺ պատգամավոր Նազելի Բաղդասարյանը մասնակցել է Սանկտ-Պետերբուրգում ընթացող ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի նիստին
Պաշտոնական
15:46, 22 октябрь 2021
Սեպտեմբերի 21-ից 22-ը ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի շրջանակում տեղի է ունեցել Պետականաշինության եւ տեղական ինքնակառավարման փորձի ուսումնասիրման մշտական հանձնաժողովի հերթական նիստը:

«ԱՊՀ անդամ երկրների կայուն զարգացման հայեցակարգի» նախագիծն արժանացել է խորհրդարանականների հավանությանը, հաշվի են առնվել առաջարկներն ու դիտողությունները: Այն ներառվել է ԱՊՀ ՄԽՎ հաջորդ լիագումար նիստի օրակարգում:

Քննարկվել է նաեւ «Միջազգային դիտորդության մասին» մոդելային օրենքի նախագիծը: ՀՀ ԱԺ պատգամավոր Նազելի Բաղդասարյանը  քննարկման ժամանակ խոսել է ՌԴ Պետդումայի եւ ՀՀ ԱԺ արտահերթ ընտրությունների դիտորդական առաքելությունների դերի ու նշանակության մասին: Դիտարկումները, որոնք ներկայացվել են հայկական պատվիրակության կողմից, ընդունվել են ի գիտություն եւ կքննարկվեն հաջորդ նիստում: