Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Նախարարությունը շարունակում է սոցիալական ծառայություններ տրամադրելու գործունեության հավաստագրումը

Նախարարությունը շարունակում է սոցիալական ծառայություններ տրամադրելու գործունեության հավաստագրումը
Պաշտոնական
17:02, 25 октябрь 2021
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը շարունակում է հասարակական կազմակերպություններին պատվիրակման միջոցով ծառայություններ տրամադրել տարեց և (կամ) 18 տարին լրացած հաշմանդամություն ունեցող, երեխաներին, բնակության որոշակի վայր չունեցող, ինչպես նաև ընտանիքում բռնության ենթարկված անձանց։ Այս մասին հայտնում է նախարարությունը։

Այն հասարակական կազմակերպությունները, որոնք ցանկություն ունեն մասնակցել նախարարության կողմից առաջիկայում հայտարարվելիք դրամաշնորհային մրցույթներին, պետք է նախապես հավաստագրվեն։

Կազմակերպությունները պետք է բավարարեն ՀՀ օրենսդրությամբ սահմանված պահանջներին՝ կոմունալ, սանիտարահիգիենիկ և հակահրդեհային անվտանգության, ինչպես նաև տվյալ սոցիալական ծառայություն տրամադրելու համար նախատեսված տարածքի ընդհանուր և բնակելի մակերեսին, անձնակազմին (աշխատողների թվին և հաստիքներին), նրանց աշխատանքային պայմաններին և մի շարք այլ չափորոշիչներին:

Հավաստագրման համար անհրաժեշտ հայտն ու պահանջվող փաստաթղթերը անհրաժեշտ է էլեկտրոնային եղանակով ներկայացնել Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն՝ e-request.am հարթակի կամ [email protected] էլեկտրոնային հասցեի միջոցով: Միևնույն հայտով կարող է հայցվել մեկից ավելի սոցիալական ծառայություններ տրամադրելու գործունեության հավաստագրում: