Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը հանդիպել է Կիպրոսի պաշտպանության նախարարի հետ

Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը հանդիպել է Կիպրոսի պաշտպանության նախարարի հետ
Պաշտոնական
18:43, 25 октябрь 2021
Կիպրոս կատարած պաշտոնական այցի շրջանակում ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը հոկտեմբերի 25-ին հանդիպել է Կիպրոսի Հանրապետության պաշտպանության նախարար Կարալամբոս Պետրիդեսին:

Հանդիպմանը կողմերը փաստել են երկու երկրների միջև փոխըմբռնման ու փոխաջակցության առկայությունը, հատկապես բարձր է գնահատվել միջազգային կառույցներում արդյունավետ համագործակցությունը ցեղասպանության կանխարգելման օրակարգի առաջմղման շուրջ:

Անդրադարձ է եղել Հայաստանի և Կիպրոսի պաշտպանական գերատեսչությունների միջև ռազմաքաղաքական երկխոսությանը, որն իրականացվում է երկկողմ և բազմակողմ ձևաչափով հանդիպումների ընթացքում:

Խոսելով Արցախի դեմ ադրբեջանաթուրքական ռազմական ագրեսիայից՝ Ալեն Սիմոնյանը երախտագիտություն է հայտնել Կիպրոսի սկզբունքային դիրքորոշման և Արցախի ժողովրդին աջակցության համար՝ կարևորելով արցախահայությանը 2020թ-ին տրամադրված մարդասիրական և ֆինանսական օժանդակությունը:

Հիշատակվել է նաև 2020 թ. հոկտեմբերի 9-ին Կիպրոսի Ներկայացուցիչների պալատի կողմից Արցախի դեմ ադրբեջանական ագրեսիան դատապարտող բանաձևի միաձայն ընդունումը: Կողմերը կարևորել են ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի ձևաչափում հնարավորությունների արդյունավետ կիրարկումը: