Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Արցախի պատմամշակութային և կրոնական ժառանգությունը ոչնչացման վտանգի առջև է`մենք կարևորել ենք նաև Սուրբ Աթոռի հետաքրքրությունն այս հարցում. ԱԳ նախարար

Արցախի պատմամշակութային և կրոնական ժառանգությունը ոչնչացման վտանգի առջև է`մենք կարևորել ենք նաև Սուրբ Աթոռի հետաքրքրությունն այս հարցում. ԱԳ նախարար
Պաշտոնական
14:03, 27 октябрь 2021
«Արցախյան 44-օրյա պատերազմում Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներում Արցախի պատմամշակութային և կրոնական ժառանգությունն այժմ գտնվում է ոչնչացման վտանգի առջև և այս առումով մենք կարևորել ենք ինչպես ՅՈԻՆԵՍԿՕ-ի, այնպես էլ Սուրբ Աթոռի հետաքրքրությունն այս հարցում: Ժողովուրդների հոգևոր ու մշակութային ժառանգություն հանդիսացող պատմամշակութային հուշարձանների և պաշտամունքի վայրերի դեմ ուղղված վայրագությունները կոպտորեն խախտում են միջազգային իրավունքը և մենք պետք է քայլեր ձեռնարկենք այդ դեպքերը կանխելու ուղղությամբ»-այսօր`հոկտեմբերի 27-ին, ասաց ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը` Սուրբ Աթոռի պետքարտուղարի ընդհանուր հարցերով փոխանորդի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ:

ԱԳ նախարարը շեշտեց, որ հայ ժողովուրդը շնորհակալ է Հռոմի սրբազան քահանայապետին` Հայոց ցեղասպանության ճանաչման սկզբունքային և միանշանակ ուղերձի «Մարդկության դեմ այս հանցագործության դատապարտումը չափազանց կարևոր է ապագայում աշխարհի այլ վայրերում նմանատիպ հանցագործությունների կրկնությունը կանխելու առումով»։