Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Արագածոտնի մարզպետը հրաժարական է տվել

Արագածոտնի մարզպետը հրաժարական է տվել
Պաշտոնական
14:30, 27 октябрь 2021
Արագածոտնի մարզպետարանը հաստատում է մարզպետ Դավիթ Գևորգյանի՝ ազատման դիմում ներկայացնելու մասին տեղեկությունը:

«Արմենպրես»–ի հետ զրույցում մարզպետի տեղակալ Տիգրան Եղիազարյանը նշեց, որ մանրամասները կներկայացնի Դավիթ Գևորգյանը:

«Կա նման բան, կարծում եմ, որ «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում մարզպետն այդ մասին հայտարարություն կհրապարակի»,-ասաց Տիգրան Եղիազարյանը:

Դավիթ Գևորգյանը մարզպետի պաշտոնում նշանակվել էր 2018 թվականի հոկտեմբերի 16-ին: