Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Արտակ Մանուկյանն ընտրվեց ԿԲ խորհրդի անդամ

Արտակ Մանուկյանն ընտրվեց ԿԲ խորհրդի անդամ
Պաշտոնական
16:31, 27 октябрь 2021
ՀՀ ազգային ժողովն Արտակ Մանուկյանին ընտրեց Կենտրոնական բանկի խորհրդի անդամի պաշտոնում:

Փակ գաղտնի քվեարկությունից հետո Հաշվիչ հանձնախմբի նախագահ Նարեկ Զեյնալյանը հայտնեց արդյունքները:

ԱԺ 107 պատգամավորից քվեարկությանը մասնակցել էր  85-ը,  Մանուկյանի թեկնածությանը կողմ էր  քվեարկել  65 պատգամավոր, դեմ՝ 20-ը: