Արցախցիների աջակցության նոր ծրագրի շրջանակում դիմումներն ընդունվում են
Պաշտոնական
Արցախի Հանրապետության տեղահանված կամ Արցախի Հանրապետությունում բնակելի անշարժ գույքը կորցրած քաղաքացիներին 4 ամիս ժամկետով ամսական դրամական օգնության աջակցության ծրագրի շրջանակում դիմումներն արդեն ընդունվում են։
online.ssa.am կայքէջում էլեկտրոնային դիմումի ներկայացման համար անհրաժեշտ է նախ մուտք գործել «ՀՀ կառավարության կողմից աջակցության տրամադրման առցանց դիմումներ» պատուհան, ապա «Արցախի Հանրապետության քաղաքացիների աջակցության միջոցառումներ» էջ, այնուհետև «Արցախի Հանրապետության տեղահանված կամ Արցախի Հանրապետությաունում բնակելի անշարժ գույքը կորցրած քաղաքացիներին 4 ամիս ժամկետով ամսական դրամական օգնության դիմումներ» դաշտում սեղմել «Դիմումի մուտքագրում» կոճակը։
Դիմումը կարող եք մուտքագրել այստեղ։
Մուտքագրելով էլեկտրոնային փոստի հասցեն՝ անհրաժեշտ է սեղմել «Շարունակել» կոճակը, ապա բացված պատուհանում մուտքագրել դիմումում նշված էլեկտրոնային փոստին ուղարկված ստուգիչ կոդը և սեղմել «Շարունակել»:
Նոր էջում պետք է լրացնել՝
Եթե դիմումում երեխայի տվյալ լրացնելու անհրաժեշտություն չկա, ապա պետք է սեղմել «Ավարտել դիմումի մուտքագրումը» կոճակը:
Եթե անհրաժեշտ է լրացնել երեխայի տվյալ, ապա «Մուտքագրել մինչև 18 տարեկան երեխաների տվյալները» կոճակը սեղմելուց հետո բացված պատուհանում անհրաժեշտ է լրացնել ՝
Յուրաքանչյուր հաջորդ երեխայի համար անհրաժեշտ է սեղմել «Մուտքագրել մինչև 18 տարեկան երեխաների տվյալները» կոճակը և լրացնել տվյալները: Պետք է կցել նաև երեխայի ծննդյան վկայականի պատճենը, եթե երեխայի տողում երևում է «Կցել ծննդյան վկայականը» կոճակը:
Եթե ծննդյան վկայականի փոխարեն կցվել է անձնագիր կամ նույնականացման քարտ, ապա երեխայի համար մուտքագրված դիմումը կմերժվի:
Բոլոր երեխաների տվյալների լրացումն ու ծննդյան վկայականների կցումն ավարտելուց հետո անհրաժեշտ է ավարտել դիմումի մուտքագրումը՝ սեղմելով «Ավարտել դիմումի մուտքագրումը» կոճակը:
Մուտքագրման ավարտը գրանցելուց հետո դիմումը կհաշվառվի փաստաթղթային ստուգման համար, որի արդյունքի (դիմումի մերժման կամ հաստատման) մասին ծանուցում կուղարկվի էլ.փոստի միջոցով:
Վճարման ցուցակում ներառվելու և ցուցակը բանկին տրամադրելու դեպքում դիմումում նշված հեռախոսահամարին կուղարկվի ծանուցում՝ վճարման ենթակա գումարի և բանկի նշումով:

- շահառուի անունը, ազգանունը, անձը հաստատող փաստաթղթի (անձնագիր կամ նույնականացման քարտ (ID) սերիան, համարը,
- բանկային քարտի համարը, բջջային հեռախոսի համարը,
- փաստացի բնակության վայրն՝ ըստ առաջարկված ցանկերի
- սեղմել «Հաստատել» կոճակը։
Եթե դիմումում երեխայի տվյալ լրացնելու անհրաժեշտություն չկա, ապա պետք է սեղմել «Ավարտել դիմումի մուտքագրումը» կոճակը:
Եթե անհրաժեշտ է լրացնել երեխայի տվյալ, ապա «Մուտքագրել մինչև 18 տարեկան երեխաների տվյալները» կոճակը սեղմելուց հետո բացված պատուհանում անհրաժեշտ է լրացնել ՝
- երեխայի անունը, ազգանունը,
- երեխայի ծննդյան վկայականի սերիան, համարը կամ անձնագրի սերիան, համարը,
- սեղմել «Հաստատել տվյալները» կոճակը,