Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանն այսօր Արագածոտնի մարզպետարանում ներկայացրել է նորանշանակ մարզպետ Ռազմիկ Պետրոսյանին

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանն այսօր Արագածոտնի մարզպետարանում ներկայացրել է նորանշանակ մարզպետ Ռազմիկ Պետրոսյանին
Պաշտոնական
14:19, 29 октябрь 2021
Նախարարը շնորհակալություն է հայտնել Դավիթ Գևորգյանին իր պաշտոնավարման ընթացքում մարզում իրականացրած ծրագրերի և մարզային խնդիրների  լուծմանն ուղղված գործուն ջանքերի համար և հաջողություն մաղթել հետագա գործունեության ընթացքում։

Շնորհավորելով նորանշանակ մարզպետ Ռազմիկ Պետրոսյանին՝  Գնել Սանոսյանը նշել է, որ նա նոր մարդ չէ մարզում, տեղյակ է մարզի խնդիրներից և  վստահություն է հայտնել, որ նրա  փորձն ու հմտություններն օգտակար կլինեն տարածքային կառավարման ոլորտում աշխատանքներն արդյունավետ կազմակերպելու համար: 

Նախարարը կարևորել է պետական կառավարման բոլոր օղակների  համագործակցված և փոխվստահության վրա հիմնված աշխատանքը։ 
Նորանշանակ մարզպետը շնորհակալություն է հայտնել կառավարությանը վստահության համար և նշել, որ համատեղ աշխատանքով կկարողանան նպաստել  մարզի զարգացմանը։