Քաղաքացիակենտրոն
լրատվություն

1 զոհ, 3 վիրավոր Արցախում․ ադրբեջանցիները Շուշիի կողմից կրակել են ջրատար խողովակների վրա աշխատանքներ կատարող հայ քաղաքացիական անձանց վրա․ Արցախի ԱԱԾ

1 զոհ, 3 վիրավոր Արցախում․ ադրբեջանցիները Շուշիի կողմից կրակել են ջրատար խողովակների վրա աշխատանքներ կատարող հայ քաղաքացիական անձանց վրա․ Արցախի ԱԱԾ
Պաշտոնական
16:43, 08 ноябрь 2021
Այսօր ԱՀ Ազգային անվտանգության ծառայության կողմից տեղեկություններ են ստացվել այն մասին, որ ժամը 15։00-ի սահմաններում Շուշի քաղաքի մոտակա խաչմերուկում ադրբեջանական կողմից կրակոցներ են արձակվել տվյալ վայրում ջրատար խողովակների վրա աշխատանքներ կատարող քաղաքացիական անձանց վրա:

Ստեփանակերտի հիվանդանոց է տեղափոխվել չորս քաղաքացիական անձ, որոնցից մեկը մահացել է, երեքին ցուցաբերվում է բժշկական օգնություն:

Դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ այս պահին ազգային անվտանգության ծառայության, ոստիկանության օպերատիվ խմբերի և քննչական կոմիտեի քննիչների կողմից կատարվում են օպերատիվ-հետախուզական և քրեադատավարական միջոցառումներ