Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանն ընդունել է Համաշխարհային բանկի Հայաստանի գրասենյակի տնօրեն Կարոլին Գեգինատին

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանն ընդունել է Համաշխարհային բանկի Հայաստանի գրասենյակի տնօրեն Կարոլին Գեգինատին
Պաշտոնական
14:20, 09 ноябрь 2021
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանն ընդունել է Համաշխարհային բանկի Հայաստանի գրասենյակի տնօրեն Կարոլին Գեգինատին։

Կարևորելով Համաշխարհային բանկի հետ արդյունավետ համագործակցությունը՝ Նարեկ Մկրտչյանն ընդգծել է, որ կառույցը նախարարության կարևոր գործընկերներից է, որի օգնությամբ մինչ օրս հաջողությամբ իրականացվում են մի շարք ծրագրեր։

«Բարձր ենք գնահատում հետպատերազմական իրավիճակում մեր միջազգային գործընկերների, այդ թվում՝ նաև Համաշխարհային բանկի կողմից ցուցաբերած աջակցությունը։ Նույնքան կարևորում ենք Սոցիալական պաշտպանության վարչարարության ծրագրի հինգ բաղադրիչների՝ ինտեգրված սոցիալական ծառայությունների և միասնական տեղեկատվական համակարգերի ներդրման, կենսաթոշակային համակարգի արդիականացման, նախարարության վերլուծական համակարգերի և կարողությունների զարգացման ու ծրագրի կառա