Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Արարատ Միրզոյանը կմեկնի Փարիզ

Արարատ Միրզոյանը կմեկնի Փարիզ
Պաշտոնական
15:34, 09 ноябрь 2021
Նոյեմբերի 10-12-ը ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կմեկնի Փարիզ` մասնակցելու ՅՈՒՆԵՍԿՕ-ի Գլխավոր համաժողովի 41-րդ նստաշրջանին, որի շրջանակներում տեղի է ունենալու նաև ՅՈւՆԵՍԿՕ-ի 75-ամյակին նվիրված միջոցառում: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԳՆ-ն։

Այցի շրջանակներում նախարարը կունենա երկկողմ հանդիպումներ:

Նախարար Միրզոյանը մասնակցելու է նաև Փարիզի Խաղաղության 4-րդ համաժողովի բացմանը: