Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ՊՆ-ն հերքում է Սև լճի տարածքում հայ և ադրբեջանցի զինծառայողների միջև ծեծկռտուքի լուրը

ՊՆ-ն հերքում է Սև լճի տարածքում հայ և ադրբեջանցի զինծառայողների միջև ծեծկռտուքի լուրը
Պաշտոնական
16:18, 10 ноябрь 2021
Ադրբեջանական որոշ տելեգրամային ալիքների կողմից շրջանառության մեջ դրված լուրը՝ Սև լճի տարածքում ծեծկռտուք է տեղի ունեցել հայ և ադրբեջանցի զինվորականների միջև, և որ հայ զինծառայողներ են ընկել շրջափակման մեջ, բացարձակ սուտ է։

Այս մասին 1lurer.am-ի հետ զրույցում հայտնեցին ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

ՊՆ-ից հայտնեցին՝ իրադրությունը կայուն է և ամբողջությամբ գտնվում է ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումների վերահսկողության ներքո։