Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Պարզվել է տեսանյութում երևացող տղամարդու ինքնությունը, ձեռնարկվում են միջոցառումներ նրան հայտնաբերելու ուղղությամբ. ՀՀ ոստիկանություն

Պարզվել է տեսանյութում երևացող տղամարդու ինքնությունը, ձեռնարկվում են միջոցառումներ նրան հայտնաբերելու ուղղությամբ. ՀՀ ոստիկանություն
Պաշտոնական
18:02, 10 ноябрь 2021
Այսօր համացանցում մի տղամարդու կողմից կնոջը ծեծի ենթարկելու վերաբերյալ տեսանյութ էր տարածվել։

Ոստիկանության ծառայողների ձեռնարկած միջոցառումների արդյունքում պարզվել է, որ դեպքը տեղի է ունեցել Երևանի Արմենակյան փողոցում։

Պարզվել է տեսանյութում երևացող տղամարդու ինքնությունը։ Ձեռնարկվում են միջոցառումներ նրան հայտնաբերելու ուղղությամբ։

Ոստիկանության Կենտրոնական բաժնում նախապատրաստվում են նյութեր։