Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Նազելի Բաղդասարյանը 2-րդ կին մարզպետն է և կրկին՝ Շիրակում. Վարչապետը շնորհավորեց Շիրակի նորանշանակ մարզպետին

Նազելի Բաղդասարյանը 2-րդ կին մարզպետն է և կրկին՝ Շիրակում. Վարչապետը շնորհավորեց Շիրակի նորանշանակ մարզպետին
Պաշտոնական
14:46, 11 ноябрь 2021
Այսօր՝ նոյեմբերի 11-ին, կառավարության հերթական նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանը տեղեկացրեց նաև, որ գրավոր ընթացակարգով Շիրակի մարզպետ է նշանակվել Նազելի Բաղդասարյանը, որն առաջին անգամ այդ կարգավիճակով մասնակցում է կառավարության նիստին. «Տիկին Բաղդասարյան, շնորհավորում ենք ձեզ նշանակման կապակցությամբ և հաջողություններ ենք մաղթում: Տիկին Բաղդասարյանը 2-րդ կին մարզպետն է և կրկին՝ Շիրակում»:

Նազելի Բաղդասարյանը, շնորհակալություն հայտնելով վստահության համար, նշեց. «Լիահույս եմ, որ այն բեռը, որը դրված է իմ ուսերին, կկարողանամ իրականացնել մեծ պատասխանատվությամբ ու նվիրումով և իմ համեստ հմտություններն ու կարողությունները կկարողանամ օգտագործել ի շահ Շիրակի մարզի և Հայաստանի Հանրապետության»: