Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Դավիթ բեկ տանող ջրտարը չի քանդվել․ Սյունիքի մարզպետարանը հերքում է, թե ադրբեջանցիներն այն քանդել են

Դավիթ բեկ տանող ջրտարը չի քանդվել․ Սյունիքի մարզպետարանը հերքում է, թե ադրբեջանցիներն այն քանդել են
Պաշտոնական
17:19, 07 март 2021
Սյունիքի մարզպետարանի ֆեյսբուքյան էջը հայտնում է․

«Հարգելի՛ հայրենակիցներ
Իբրև արձագանք համացանցում տարածվող տեղեկատվության, թե ադրբեջանցիները «քանդում են Նոր Առաջաձորի ջրամբարից դեպի Դավիթ-Բեկ գյուղ տանող ջրատարը», հայտնում ենք, որ այն չի համապատասխանում իրականությանը, ջրատարն իր տեղում է, ոչ մի խողովակ չի քանդվել։

Ինչ վերաբերում է հրապարակման մեջ նշվող մյուս տեղեկությանը, նշենք, որ ադրբեջանական կողմը մեկ դիտակետ է ավելացրել դեպի Նոր Առաջաձոր տանող ճանապարհի աջ թևին»։