Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ձեռք է բերվել 3 նոր ՈՒԱԶ ֆուրգոն մակնիշի մեքենա ․ ՀՀ շրջակա միջավայրի նախարարություն

Ձեռք է բերվել 3 նոր ՈՒԱԶ ֆուրգոն մակնիշի  մեքենա ․ ՀՀ շրջակա միջավայրի նախարարություն
Պաշտոնական
17:49, 07 март 2021
ՀՀ շրջակա միջավայրի նախարությունը հայտնում է ․

«3 նոր ՈՒԱԶ ֆուրգոն  մակնիշի մեքենա՝ Սյունիքի մարզի պահպանվող տարածքների և անտառային տարածքների պահպանությունը լիարժեք և արդյունավետ իրականացնելու համար

Սյունիքի մարզի պահպանվող տարածքների և անտառային տարածքների պահպանության արդյունավետությունը բարձրացնելու և տարածքների պահպանությունն իրականացնող կառույցների տեխնիկական կարողությունների հզորացման նպատակով «Պահպանվող տարածքների աջակցման ծրագիր-Հայաստան» ծրագրի շրջանակում,որի գործադիր մարմինն է հանդիսանում Շրջակա միջավայրի նախարարությունը,ձեռք է բերվել 3 նոր ՈՒԱԶ ֆուրգոն մակնիշի  մեքենա։ 

Մեքենաներից 2-ը տրամադրվել են Շրջակա միջավայրի նախարարության «Զանգեզուր կենսոլորտային համալիր» ՊՈԱԿ-ին, 1-ը՝ «Հայանտառ» ՊՈԱԿ-ի Կապանի անտառտնտեսություն մասնաճյուղին։ 

Մեքենաները, շնորհիվ իրենց բարձր անցողականության և շահագործման, սպասարկման բարձր արդյունավետության, կօգտագործվեն պահպանվող տարածքների և անտառների պահպանության ամենօրյա աշխատանքներում և որպես բեռնա-մարդատար մոդիֆիկացմամբ մեքենաներ, հարկ եղած դեպքերում կօգտագործվեն նաև հակահրդեհային կանխարգելիչ և դժվարամատչելի գոտիներում հրդեհաշիջման նպատակներով, խմբային շրջայցերի կազմակերպման ընթացքում, ինչպես նաև շահառու կառույցների տնկարանային տնտեսությունների վարման աշխատանքներում:
Ծրագրի դոնորն է գերմանական KfW բանկ»։